Ռուսաստանում հարբած հայրը գլխատել է իր 2-ամյա դստերը՝ կարծելով, թե տիկնիկ է
Ամուրի մարզի Բելոգորսկա քաղաքի բնակիչը հունիսի 12-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, գլխատել է իր 2 տարեկան դստերը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով քաղաքային ադմինիստրացիային:
Հանցագործությունը տեղի է ունեցել տանը, որտեղ բնակվել է 5 հոգանոց ընտանիքը, որտեղ եղել է 2006-2013 թվականներին ծնված 3 երեխա:
Նախնական տեղեկություններով՝ երեխաների ծնողներն ալկոհոլ են օգտագործել, ինչից հետո սկսել են վիճել: Մայրը, վերցնելով առաջին ամուսնությունից ծնված դստերը, հեռացել է տանից՝ մյուս երեխաներին թողնելով տանը:
Սպանության մասին ոստիկանությանը հայտնել է տղամարդը: Ավելի ուշ նա բացատրել է, որ չի գիտակցել իր գործողությունները, քանի որ մտածել է, թե աղջիկը տիկնիկ է:
Կասկածյալը ձերբակալվել է: Հաղորդվում է, որ ամուսինները հաշվառված են եղել խնամակալության մարմինների կողմից և ալկոհոլիզմից և թմրանյութերից կախվածությունից բուժման կուրս են անցել: