Բաժիններ՝

Սպանության գործով հետախուզվողները ձերբակալվել են. «Փաստինֆո»

Այսօր հայտնաբերվել և ձերբակալվել են հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մեջ մեղադրվող 23-ամյա Արտաշես Չիչոյանը և 26-ամյա Արարատ Նիկողոսյանը: Նրանք հունիսի 8-ից հետախուզվում են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով: Նույն գործով հունիսի 8-ին կալանավորվել է 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով):

Հիշեցնենք, որ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանել են դաժանաբար ծեծելով` մոր աչքի առջեւ:

Առավել մանրամասն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս