Գերմանիայի հետախուզությունը ենթադրյալ իսլամիստների ցուցակներ է հայտնաբերել
Գերմանիայի հետախուզական ծառայությունը, ենթադրաբար, հայտնաբերել է հարյուրավոր իսլամիստների մասին տեղեկություններ, որոնք 2013-2015թթ. ուղևորվել են ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներ, այնուհետ հեռացել այդ տարածքներից, այդ թվում՝ նաև առողջական խնդիրների և իրենց ընտանիքների պատճառով, հայտնում է Spiegel ամսագիրը:
ԴԱԻՇ-ի կողմնակիցների ցուցակում կա Գերմանիայի 20 քաղաքացի, որոնք լքել են ԴԱԻՇ-ի շարքերն ու վերադարձել հայրենիք: Պարբերականի տեղեկություններով՝ նրանցից ոմանք հեռացվել են խմբավորման շարքերից:
Գերմանիա ժամանածների թվում, ենթադրաբար, կան նաև հարձակումներ և «գաղտնի առաքելություններ» պլանավորող անձինք: Իսլամիստների ենթադրյալ ցուցակներում նրանց ժամանման նպատակները չեն ներկայացվում:
Փաստաթղթերի ծագումը ներկայում ճշտվում է: