Ադրբեջանի ԶՈւ ինժեներա-ամրաշինական զորքերը զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն՝ անցկացվել են Ադրբեջանի զինված ուժերի ինժեներա-ամրաշինական զորքերի զորավարժություններ՝ դրանց մարտունակության ստուգման նպատակով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակն է եղել ստուգել մարտական բարդ գործողությունների ժամանակ հրամատարության և ստորաբաժանումների կարողությունները՝ կապված ինժեներական ապահովման հետ, շտաբների մարտունակության մակարդակը՝ համաձայն ստեղծված վիճակի:
Հաղորդվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները կատարել են իրենց առաջ դրված խնդիրը: