![](/banners/BeFunky-design.jpg)
Վերջին օրերին Իտալիայի ափերի մոտ ավելի քան 1300 ներգաղթյալ է փրկվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1830129_640x419.jpg)
Իտալիայի ափերի մոտ ավելի քան 1300 ներգաղթյալ է փրկվել վերջին օրերին, հայտնում է Reuters-ը:
Իտալիայի առափնյա ոստիկանության տեղեկություններով՝ Միջերկրական ծովում իրականացված 11 փրկարարական օպերացիայի հետևանքով փրկվել է 1 348 ներգաղթյալ:
Այդկերպ, միայն վերջին 3 օրում փրկվել է ավելի քան 3 հազար ներգաղթյալ: Տարեսկզբից երկիր է ժամանել մոտավորապես 50 հազար ներգաղթյալ, ինչը 10 տոկոսով ավելի քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես հաղորդվել էր, հունիսի առաջին շաբաթվա սկզբում Միջերկրական ծովում փրկվել է մոտավորապես 5 հազար 600 մարդ, մոտ 800 մարդ զոհվել էր: