Պայթյուն Ստամբուլի բնակելի տներից մեկում, կա զոհ
Ստամբուլի կենտրոնական մասում գտնվող բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նվազագույնը 1 մարդ զոհվել է, ևս 1-ը վիրավորվել է, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ պայթյունի հնարավոր պատճառներից մեկը կարող էր դառնալ գազի արտահոսքը: Փրկարարները բնակարանում հայտնաբերել էին փողոցային առևտրականի մարմինը: Պայթյունի հետևանքով լրջորեն տուժել է նաև տաքսիստը, որի ավտոմեքենայի վրա բեկորներ են ընկել: Պայթյունից հետո բնակարաններից մեկում հրդեհ է ծագել:
Կատարվում է հետաքննություն՝ պայթյունի պատճառը պարզելու համար: