Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գնել Կանտեին 25 մլն եվրոյով

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մտնել պայքարի մեջ «Լեսթերի» և Ֆրանսիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի համար: Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ Կանտեն կուժեղացնի կազմը և կդառնա նրան կարևոր օղակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը», «Չելսին» և «ՊՍԺ»-ն: Այս ակումբներից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել Ն’Գոլո Կանտեին 25 մլն եվրոյով, որը նախատեսված է նրա պայմանագրում:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Կանտեն անցկացրել է 37 հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս