Բաժիններ՝

«Անգլիայի հավաքականը գոլ բաց թողեց ոչնչից». Ուեյն Ռունի

Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին կիսվել է 2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի հավաքականի հետ անցկացրած առաջին խաղի տպավորություններով (1:1): «Առյուծները» ձեռքներից բաց թողեցին հաղթանակը՝ գոլ բաց թողնելով 92-րդ րոպեին: Աչքի ընկավ պաշտպան Վասիլի Բերեզուցկին:

«Մենք շատ ավելի ուժեղ էինք: Վերահսկում էինք խաղի ընթացքը և պետք է հաղթեինք: Բայց այդ գնդակի կախումը վերջին րոպեին… Այդպիսի իրավիճակում միշտ կարելի է բաց թողնել «գոլ ոչնչից»: Դժբախտաբար այդպես էլ եղավ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ի թղթակից Անտոն Մատվեևը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս