Բաժիններ՝

Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Դոմինիկ Թիմին Շտուտգարտի մրցաշարի կիսաեզրափակչում

Ավստրիացին կորզեց հաղթանակը 3 պարտիաներում – 3:6, 7:6 (7), 6:4:
Շվեյցարացի թենիսիստը ավարտեց ելույթները Շտուտգարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում:

Խաղի ընթացքում, որը տևեց 1 ժամ 57 րոպե, աշխարհի 3-րդ ռակետը 3 անգամ վերցրեց մրցակցի մատուցումը, կատարեց 9 էյս և 2 կրկնակի սխալ: 22-ամյա Դոմինիկը կատարեց 3 բյեք և 9 էյս՝ 6 անգամ սխալվելով մատուցման ժամանակ:

Անձնական հանդիպումներում ավստրիացին առաջ անցավ՝ 2:1:

Թիմը դուրս եկավ MercedesCup-ի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս