Կենդանակերպի օդային նշանների քարերը. Երկվորյակների, Կշեռքների և Ջրհոսների թալիսմանները
Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր սեփական թալիսմանը և պահպանիչ քարը: Օդային տարերքի նշանները բացառություն չեն: Այս մարդկանց համար թալիսմանները հանդիսանում են պարտադիր ատրիբուտի նման ինչ-որ մի բան:
Ունիվերսալ քարեր և թալիսմաններ:
Օդային նշանները սիրում են ճանապարհորդել և նոր էմոցիաներ բացահայտել: Նրանց արկածների ձգտումը պահանջում է որակյալ պաշտպանություն:
Դրա համար Օդին անհրաժեշտ է ճիշտ քարի աջակցությունը, օրինակ՝ շափյուղայի: Այս քարը բոլոր նախաձեռնություններում հանդիսանում է ունիվերսալ օգնական: Մյուս հարմար թալիսմաններն արծաթե կլոր և և թռչունի տեսքով կախազարդերն են: Թալիսմանի գլխավոր կանոնն օդի համար թեթևությունն է:
Քարեր և թալիսմաններ Կշեռքների համար:
Կշեռքների համար լավագույն տարբերակը մարջանն է և լազուրիտը: Տվյալ քարը կօգնի լավ հարաբերություններ պահպանել շրջապատի մարդկանց հետ: Այն կօգնի Ձեզ ամենաբարդ իրավիճակներում:
Տվյալ նշանի համար թալիսմաններ կարող են լինել դելֆինը, սիրտը և կշեռքը:
Քարեր և թալիսմաններ Երկվորյակների համար:
Երկվորյակների համար լավագույն քարերն ագաթը, բերիլը և տոպազն են: Դրանցից յուրաքանչյուրը ընդունակ է կրողին դարձնել նպատակաուղղված և աշխատասեր:
Ինչ վերաբերում է թալիսմանին, ապա տվյալ նշանին հարմար կլինի յուրաքանչյուր զույգ իր:
Քարեր և թալիսմաններ Ջրհոսի համար:
Ջրհոսի քարերն են վանակարը, տոպազը և շափյուղան: Դրանցից յուրաքանչյուրն ընդունակ է Ջրհոսին օժտել նպատակասլացությամբ: Նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել ոչ միայն՝ աշխարհը, այլ նաև՝ իրենք իրենց, ավելի լավ է առավելությունը տան շափյուղային: Իսկ տոպազը հարմար կլինի ստեղծագործ մարդկանց համար:
Ջրհոսի թալիսմանններն են հրեշտակը և բանալին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը