![](/banners/BeFunky-design.jpg)
Սոցիոլոգները պարզել են մարդկանց համար ամենավանող գույնը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/txa_640x420.jpg)
Ավստրալիայում մի խումբ սոցիոլոգներ պարզել են, թե մարդիկ որ գույնն են համարում ամենավանողը: The Guardian-ը հայտնում է , որ հետազոտողները 3 ամիսների ընթացքում հարցում են անցկացրել ավելի քան հազար հոգու հետ, ովքեր օգտագործում են ծխախոտ:
Սոցիոլոգները հարցվողներին ցուցադրել են գունապնակներ և ֆիքսել են նրանց ռեակցիաները: Արդյունքում ամենատհաճ և վանող գույնը համարվել է Pantone 448C անվամբ գույնը, որը այսպես կոչված «ճահճային գույն»-ի երանգներից մեկն է: Այն հարցվողների կարծիքով «մահվան գույն» է: Ելնելով այս հետազոտություններից Ավստրալիայում նախատեսում են ծխախոտի տուփերը ներկել հենց Pantone 448C գույնով: