
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է նավթի գինը մինչև 2022թ.

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է Brent տեսակի նավթի գնի աճ մինչև 2022թ.: Ինչպես գրում է Investigating.com կայքը, 2016թ. նավթի տարեկան միջին գինը կկազմի 36 դոլար մեկ բարելի համար, 2017թ.` 42 դոլար, 2021թ.` 51 դոլար: Այս մասին նշվում է Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելիքի երկրների նավթի շուկայի վերաբերյալ ամփոփման մեջ:
Ֆոնդի գնահատականների համաձայն` նավթի գնի անկումը կարող է ճնշում գործադրել նավթ արդյունահանող երկրների բյուջեի վրա: Այդ երկրների տնտեսության կայունացման և դիվերսիֆիկացիայի համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրների ղեկավարություններն իրականացնեն կառուցվածքային բարեփոխումներ:
Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարությունները պետք է մեծացնեն հսկողությունը ֆինանսական համակարգի նկատմամբ` ֆինանսական ոլորտի կայունությունն ապահովելու համար: Ամեն դեպքում, ըստ հիմնադրամի, տարածաշրջանի երկրների վրա կազդի քաղաքական անկայունությունը: