![](/banners/BeFunky-design.jpg)
Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին Էրդողանի հասցեին արված քննադատության համար
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/merkel_640x420.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցուցադրաբար ծափահարել է Բունդեսթագի նախագահին՝ Նորբերտ Լամերտին, ով այսօր խորհրդարանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարությամբ բանավեճ է բացել, հաղորդում է DPA գործակալությունը:
Լիագումար նիստի դահլիճում Լամերտի արտահայտությունն բուռն ծափահարություններ է առաջացրել.
«Այն, որ դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահը 21-րդ դարում իր քննադատությունն է անում Բունդեսթագի դեմոկրատական ճանապարհով ընտրված պատգամավորներին` կասկածելով նրանց թուրքական ծագումը, նրանց արյունն անվանելով ապականված, ես անհնար եմ համարում»:
«Անսովոր է, երբ խորհրդարանում նստածները ծափահարում են»,- նշել է DPA-ն: