
«Դպրոցների վերանորոգման ժամանակ, կան շքեղություններ, որոնց կարիքը չկա». Նարեկ Սարգսյան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ բյուջետային միջոցները տնտեսելու համար հարկավոր է որակյալ նախագծեր կազմել: Այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նախարարը բարձր գնահատեց փորձագիտական կենտրոնի ստեղծումը և դրա բացակակությունը նախկինում անվանեց «լուրջ բացթողում»: Ըստ նրա` հենց փորձագիտական կենտրոնն է գնահատելու նախագծերի որակը:
«Դպրոցների վերանորոգման ժամանակ, կան շքեղություններ, որոնց կարիքը չկա, և, կարծում եմ, նախագծերի մասով կունենանք լուրջ փոփոխություններ»,- ասաց Ն.Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ արևային մարտկոցների սալիկների կիրառումը տանիքներին գնային լուրջ փոփոխություն չի առաջացնում, բայց շահագործման ծախսերի կրճատման կբերի: