
Կրտսեր սերժանտի հարազատներին ասել են, որ նա ու ծառայակիցը սողանքի հետևանքով են մահացել. news.am

Լեռնային Ղարաբաղում հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած կրտսեր սերժանտ Վարդան Ղրմաջյանի հարազատներին տեղեկացրել են, որ նա սողանքի հետեւանքով է մահացել:
«Ասել են՝ սողանք է եղել, մահացել են: Բլինդաժի մեջ են եղել, թե ուղղակի տարածքում, հարվածից են մահացել ինչ-որ բանի, ոչինչ չգիտենք»,- NEWS.am-ին ասել է բարեկամներից մեկը:
20-ամյա Վարդան Ղրմաջյանը մոտ 10 օրից զորացրվելու էր: Նա ընտանիքի ավագ որդին էր, երկու քույր ունի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: