Բաժիններ՝

Սաակաշվիլին ժամանակավորապես կաշխատի մայրուղու վրա տեղակայված վրանում

Ուկրաինայի Օդեսա-Ռենի մայրուղու 32-րդ կիլոմետրի վրա բանակային վրան է կանգնեցվել, ուր Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես տեղափոխել է իր աշխատանքային գրասենյակը:

Սաակաշվիլին մտադիր է այնտեղ աշխատել, քանի դեռ ամբողջական ծավալով միջոցներ չեն հատկացվել այդ ճանապարհի վերանորոգման համար: Ոչ Օդեսա-Ռենի մայրուղու ճանապարհաշինության արագությունը, ոչ էլ ֆինանսավորումը նրան չեն բավարարել: 1_640x420

«Իմ տեղափոխումը վրան ոչ թե էպատաժ է, այլ անհրաժեշտություն: Ես մեծ հույսեր եմ կապում Գրոյսմանի և նախագահի խոստումի կատարման հետ, բայց միևնույնն է, հաջորդ շաբաթ ես փոխարինում եմ իմ գրասենյակը Օդեսա-Ռենի մայրուղում գտնվող այս վրանի հետ: Աշխատանքային բոլոր հանդիպուներն ու ընդունելությունները ես կանցկացնեմ բացառապես այս վրանում և չեմ լքի այն, մինչև աշխատանքների իրականացմանը չտրամադրվի 100 տոկոս ֆինանսավորում: Բավական է ծաղրի ենթարկել ժողորդին»,- Սաակաշվիլին համապատսխան գրություն է կատարել Facebook սոցիալական կայքում այն բանից հետո, երբ ծանոթացել է ճանապարհի վերանորոգման աշխատանքներին: 3_640x420

Ներկա պահին 300 կմ երկարությամբ ճանապարհը վատ վիճակում է գտնվում, սակայն անհրաժեշտ 1.2 մլրդ գրիվնայից վերանորոգման համար հատկացվել է միայն 600 մլն-ը: Արդյունքում միայն 8 կմ ճանապարհ է վերանորոգվել: 4_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս