«Լավ կլիներ, եթե ՀՀ բոլոր քաղաքական ուժերն իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ». Է. Շարմազանով

«Արցախն անկախ ու ժողովրդավար երկիր է և իշխանություններն ու բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, հետևաբար` լավ կլիներ, եթե ՀՀ բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղն ու իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով բռնության ենթարկված ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի շուրջ Արցախում կատարվող գործընթացները: Ըստ նրա` Հայաստանի պատգամավորները միջամտում են արտաքին քաղաքական խնդիրներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից ագրեսիային և այլն, և որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ քայլ կատարում են, բայց Արցախում տեղի ունեցող ներքին պրոցեսների հետ կապված՝ Ղարաբաղում կա ընտրված իշխանություն և խորհրդարան, իրավապահ մարմիններ, որոնք իրենց գործը կկատարեն:

Տեսանյութեր

Լրահոս