
Կարոլին Ռաֆայելյանը՝ ինքնագործունեություն ծավալող ամենահարուստ կանանց ցանկում. Forbes

Հայազգի Կարոլին Ռաֆայելյանը ընդգրկվել է Forbes պարբերականի՝ ինքնագործունեություն ծավալող ամենահարուստ կանանց ցանկում:
Կարոլին Ռաֆայելյանը ոսկերչության ոլորտում քայլերը սկսել է 2004 թվականին՝ հիմնադրելով Alex and Ani բրենդը: Կարոլին Ռաֆայելյանը վերաբացեց իր հոր՝ Ռոդ-Այլենդում գտնվող ոսկերչական գործարանը: Որպես ընկերության անուն, Կարոլինը ընտրեց իր երկու աղջիկների անունները: Բրենդի հիմնական զարդերը դարձան շատ փայլուն ու գեղեցիկ թևնոցները:
2010 թվականին ընկերությունը ստացավ 4.5 միլիոն դոլար եկամուտ: 2015 թվականին ընկերության մաքուր եկամուտը կազմեց 500 մլն դոլար, ինչի շնորհիվ էլ Կարոլին Ռաֆաելյանը առաջին անգամ տեղ գտավ Forbes-ի ցուցակում:
Այժմ, 700 մլն եկամուտով Ռաֆայելյանը երկրորդ ամենահարուստ նորեկն է այս ցուցակում:
Ռաֆայելյանի հաջողության գրավականներից մեկը ոսկերչության շուկային շատ լավ ծանոթ լինելն է: Օրիանակ, Alex and Ani բրենդի ամենահայտնի զարդերից մեկը՝ կենդանակերպի նշաններով կախազարդերը, պատրաստված են ոչ թե ոսկու ձուլակտորներից, այլ ազնիվ մետաղների ջարդոններից, վինտաժային իրերից և այլն: Այս միջոցով ընկերությունը, ոչ մեծ գումարներ ծախսելով, կարողացել է պահել ապրանքի թե գինը, թե որակը:
Alex and Ani բրենդը այժմ ունի 65 առանձին խանութ, ինչպես նաև վաճառվում է աշխարհի ամենահայտնի բուտիկներում:
Սիրարփի Աղաբաբյան