Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը հաղթեց «Ռոլան Գարոսը»

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին անգամ հաղթեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը:

Եզրափակիչում սերբ թենիսիստը 4 սեթում առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ: 3 ժամ տևած մրցախաղի առաջին սեթում հաղթեց բրիտանացին, սակայն հետագայում Ջոկովիչը շանս չտվեց մրցակցին՝ նրա նկատմամբ առավելության հասնելով 3:6, 6:1, 6:2, 6:4 հաշվով:

29-ամյա Ջոկովիչը 12-րդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և նվաճեց կարիերայի 65-րդ տիտղոսը: Նա «Ռոլան Գարոսի» եզրափակիչում խաղաց չորրորդ անգամ և երրորդ տարին անընդմեջ: Այս տարի «Ռոլան Գարոսի» չեմպիոնական տիտղոսը չպաշտպանեց շվեյցարացի Ստեն Վավրինկան, որին կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մարեյը: Բրիտանացի թենիսիստն առաջին անգամ էր դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930