
Առաջարկություն, որից անհնար է հրաժարվել. 2016թ. նշանադրությունների լավագույն լուսանկարները

Ամենառոմանտիկ լուսանկարներից մինչև սյուրռեալիզմ. այս զույգերի լուսանկարիչները նշանադրությունների նկարահանման ժանրը բարձրացնում են նոր մակարդակի վրա: Այս հրաշալի լուսանկարները Junebug Weddings հարսանեկան հրատարակության կողմից կազմակերպված 2016թ. «Best Of The Best Engagement Photo Contest» մրցույթի մասնակիցներն են:
Ամեն տարի ընկերությունը ընտրում է 50 յուրահատուկ լուսանկարներ, որոնց վրա պատկերված են այդ հատուկ պահի ամենամաքուր զգացմունքները: Արդեն 4 տարի անցկացվող մրցույթն այս տարի ստացել է հազարավոր զանգեր աշխարհի բոլոր անկյուններից:
«Նշանադրության լավ լուսանկարը պետք է անհատական լինի: Ինչքան սիրահարված է զույգը, զգում են արդյոք կապը իերնց և լուսանկարչի միջև. այս ամենը շատ կարևոր է»,- պատմում է Junebug Weddings-ի գործադիր տնօրեն և գլխավոր խմբագիր Քերի Քրուքսը:
Հարսանեկան լուսանկարիչների համար այս մրցույթում հաղթելը ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը