Maroon 5-ը, Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնևան, Արմենչիկը և ուրիշներ՝ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին
Հերթական շքեղ հարսանիքը Մոսկվայում:
Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: Ի դեպ, հենց այդ նույն սրահում ամիսներ առաջ տեղի է ունեցել «Ռուսնավթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը, որի ընթացքում ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը և Ալլա Պուգաչովան: 
24-ամյա Սարգիսը հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը: Նրա ընտրյալը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է: Սալլին Buy By Me ինտերնետ-նախագծի համասեփականատերն է, որն իրենից ներկայացնում է բրենդային հագուստի վերավաճառքի օնլայն-խանութ: Buy By Me-ն առաջին «resale store»-ն է Ռուսաստանում:

Հարսանեկան արարողության կարևոր բաղադրիչներից մեկը 8-հարկանի տորթն է եղել, որը մի քանի րոպեով խամրեցրել է հարսի զգեստը: Սալլին կրում էր Elie Saab բրենդի զգեստ և Tiffany & Co թագ, որը «Մեծն Գեթսբին» ֆիլմի նկարահնումների ժամանակ կրել է Քերի Մալիգան: 





Հարսանիքին հրավիրված էր հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ,պաշտոնյաներ։ Հարսենական խնջույքին ներկա է եղել շուրջ 500 հյուր։




Հարսանեկան արարողության ժամանակ հնչել են ինչպես հայկական, այնպես էլ վրացական երգ ու պար: Խնջույքը վարել է հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը։

Միջոցառման գլխավոր հյուրը հանրահայտ Maroon 5 փոփ-ռոք խումբն էր: Խմբի մենակատար Ադամ Լևինը կատարել է «Sugar», «This love» և մի քանի այլ հիթեր:



Համերգին ներկա են եղել նաև Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Վերա Բրեժնևան ու Արմենչիկը, ով լուսանկար է հրապարակել Վերայի հետ: 

Սարգիսը և Սալոմեն վիդեո-բացիկ էին պատրաստել, որտեղ հայտնվել են «Մեղքերի քաղաքը» ֆիլմի կերպարներով: Իսկ վերջում նորապսակները պարել են հայկական ավանդական պար:

