
««Բավարիան» ավարտեց տրանսֆերային գործընթացը»». Կարլո Անչելոտի

Դորտմունդի «Բորուսիան» կարող է հանգիստ լինել:
Մյունխենի նոր մարզիչը ելույթ է ունեցել BBC-ի ռադիոեթերում:
«Կարճ ժամանակում գնելով Մաթս Հումմելսին և Ռենատու Սանշեշին, «Բավարիան» ստորագրեց 2 ուժեղ ֆուտբոլիստների: Սրանով ակումբի տրանսֆերային գործընթացն ավարտվեց: Մենք ոչ մեկին էլ չենք գնի:
Ես չեմ վախենում, որ ինչ-որ մեկը կգնա Գվարդիոլայի հետևից: Նրանք, ովքեր մնացել են «Բավարիայում», ուրախ են դրա համար և նրանք գործող պայմանագրեր ունեն ակումբի հետ:
Իհարկե, ես ուզում եմ ինչ-որ բան հաղթել «Բավարիայի» հետ: Իմ հատուկ նպատակը Չեմպիոնների լիգան է, ուզում եմ մեկ անգամ էլ այն հաղթել»,- հայտարարել է Կարլո Անչելոտին:
Անչելոտին «Միլանի» հետ 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (2003թ. և 2007թ.), ինչպես նաև մեկ անգամ «Ռեալի» հետ (2014թ.):
Պատրաստեց Անի Գաբուզյանը