«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
                                    «Մեղուները» կայծակնային արագությամբ Մաթս Հումմելսին փոխարինող գտան:
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է Բարտրայի պայմանագրի պայմանները կատարելու պատրաստակամությունը, որի համաձայն ֆուտբոլիստի տրանսֆերի համար նախատեսված հրաժարագինը կազմում է 8 մլն եվրո:
Մարկ Բարտրան հայտնվել է «Բարսելոնայում» 12 տարեկան հասակում և դարձել է ակումբի արժեքների ամենավառ կրողներից մեկը:
«Բարսելոնան» հաջողություն է մաղթում Բարտրային և հրավիրում է նրան հրաժեշտ տալ ֆանատներին հաջորդ մրցաշրջանի սկզբում»,- ասվում է կատալոնացիների պաշտոնական կայքում:
«Բարսելոնայի» կազմում Բարտրան հաղթել է Լա Լիգայի 5 առաջնություն, 2 Չեմպիոնների լիգա, Իսպանիայի 2 գավաթ և 2 Սուպեր գավաթ, Եվրոպայի 2 Սուպեր գավաթ և Աշխարհի ակումբային 1 առաջնություն:
Ըստ Bild-ի տվյալների, «Բորուսիան» Հումմելսին վաճառել է «Բավարիային» 30 մլն եվրոյով, կամ ավելի թանկ: 
 
 
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    