
«Լեգանեսն» իր 88-ամյա պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Լա Լիգա

«Լեգանեսը» կդառնա Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության 61-րդ թիմը:
Սեգունդայի եզրափակիչ տուրում «Լեգանեսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Միրանդեսին» և գրավեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, որը Մադրիդի արվարձանի ակումբին նվիրեց Լա Լիգայի ուղեգիր:
1928թ. հիմնադրված «Լեգանեսը» մինչ այս երբեք ելույթ չի ունեցել բարձրագույն դիվիզիոնում և նրա լավագույն արդյունքը եղել է 8-րդ հորիզոնականը Սեգունդայում (2 անգամ – 1995-96, 1996-97):
Առաջին տեղը գրավեց «Ալավեսը»:
Վերջին ուղեգրի համար կպայքարեն «Խիմնաստիկը», «Ժիրոնան», «Կորդոբան» և «Օսասունան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը