Բաժիններ՝

«Արսենալը» ակտիվացրել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի գնման հնարավորությունը

Ջեյմի Վարդին չեմպիոնական մրցաշրջանի ընթացքում երակարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, կողմերը պայմանավորվել են 20 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին, այն ակումբի օգտին, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում:

Ըստ The Guardian-ի տվյալների, Արսեն Վենգերը պատրաստ է ծախսել անհրաժեշտ գումարը 2015-16թթ. մրցաշրջանի ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստի համար: «Աղվեսներն» իրենց հերթին Ջեյմիին առաջարկում են բարելավված պայմանագիր և պլանավորում են պահել ակումբում Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվողին:

«Մնա չեմպիոնների հետ, Վարդի: Մի տեղափոխվիր հավերժ անհաջողակների մոտ»,- թվիթերյան իր էջում գրել է Գարի Լինեկերը:

Նախորդ մրցաշրջանի 36 խաղերում Վարդին խփել է 24 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս