Բաժիններ՝

«Ես ուժեղ բնավորություն ունեմ և ինձ դուր է գալիս պայքարել». Գարբինիե Մուգուրուսա

Իսպանուհի Գարբինիե Մուգուրուսան, «Ռոլան Գարոսի» եզրափակչում 7:5, 6:4 հաշվով հաղթելով ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել 2015թ. «Ուիմբլդոնում» Սերենայից կրած պարտությունը:

«Ես շատ բան եմ սովորել, ոչ միայն «Ուիմբլդոնի» եզրափակչում, այլ նաև նրա դեմ խաղացած բոլոր խաղերում: «Ուիմբլդոնի» եզրափակչում ես շատ էի նյարդայնանում, չէի կարողանում վերահսկել էմոցիաներս: Այսօր ես այդ ամենը մի կողմ դրեցի: Ես մտածում էի. «Մոռացիր նյարդերիդ մասին, թեկուզ դա շատ դժվար է: Պայքարիր հաղթանակի համար»: Այնպես որ, այո, ես այսօր այլ տրամադրություն ունեի:

Ինձ թվում է, ես ամբիցիոզ եմ: Կարծում եմ, ես ուժեղ բնավորություն ունեմ և ինձ դուր է գալիս պայքարել: Ես սիրում եմ խաղալ մոլորակի ուժեղագույն թենիսիստուհիների հետ: Դա ինձ համար մոտիվացիայի աղբյուր է: Ես շատ ուրախ եմ, որովհետև այսօր ապացուցեցի, որ կարող եմ շատ լավ խաղալ և հաղթել մոլորակի լավագույն թենիսիստուհիներից մեկին»,- ասել է Մուգուրուսան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս