
Մեսսին կտեղափոխվի՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, վերջին 3 շաբաթների ընաթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 հարցում է կատարել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Ըստ պարբերականի տվյալների, 28-ամյա արգենտինացու հնարավոր տեղափոխությունը կարող է կատարվել 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո, եթե մանկունյանցիները Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ ձեռք բերեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Մեսսին ինքը հերքում է հնարավոր տեղափոխության մասին շշուկները, բայց ըստ աղբյուրի տվյալների, նա հոգնել է հարկային մախինացիաների մասին իր անվան շուրջ տեղի ունեցող անդադար խոսակցություններից:
Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2003 թվականից: Նա կատալոնական թիմի կազմում անցկացրել է 531 խաղ և դարձել է 453 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը