Բաժիններ՝

Քուրդ զինյալները նահանջել են Հալեպի պաշտպանական դիրքերից

Քուրդ աշխարհազորայինների ջոկատները նահանջել են Հալեպ քաղաքի Շեյխ-Մակսուդ թաղամասի պաշտպանական դիրքերից, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նրա խոսքով՝ քրդերը նահանջել են «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների զինյալների լայնամասշտաբ գնդակոծությունից ու անդադար հարձակումներից հետո:

Հակամարտող կողմերի ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջին օրերին ահաբեկիչները Շեյխ-Մակսուդ, Էլ-Մուխաֆազա, Ազ-Զահրա թաղամասերի, Հալեպի «Էն-Նայրաբ» օդանավակայանի ուղղությամբ կրակ են բացել Համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, ականանետերից, հրթիռային համակարգերից:

Կրակի տակ են վերցվել նաև Լաթաքիա, Ֆուաա նահանգի Կինսիբա և Նախշեբա բնակավայրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930