Բաժիններ՝

Հարավչինական ծովի շուրջ կրքերը թեժանում են. Քերին կոչ է արել Չինաստանին հատուկ գոտու կարգավիճակ չսահմանել ծովում

Եթե Չինաստանը Հարավչինական ծովում ստեղծի այսպես կոչված «օդային պաշտպանության գոտի», Վաշինգտոնը դա կորակի որպես սադրանք և տարածաշրջնում իրավիճակի ապակայունացման ակտ: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Մոտակա շաբաթներին միջազգային դատարանը կքննարկի Ֆիլիպինների բողոքը՝ ընդդեմ Չինաստանի: Պատճառը Հարավչինական ծովում գտնվող վիճելի տարածքներն են:
Դատարանի որոշումը, ամերիկացի որոշ պաշտոնյաների կարծիքով, կարող է ստիպել Չինաստանին վիճելի տարածքների նկատմամբ դարձյալ հայտարարել «օդային պաշտպանության» գոտու ստեղծման մասին:

Քերիի խոսքով՝ Հարավչինական ծովում նման գոտու ստեղծման մասին հայտարարությունը ընդամենը կթեժացնի իրավիճակը տարածաշրջանում ու կվկայի այն մասին, որ Չինաստանը չի ցանկանում հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Քերին ավարտել է այցը Մոնղոլիա, հետ կմեկնի Չինաստան, որը ձգտում է վերահսկողություն սահմանել Հարավչինական ծովի մեծ մասի նկատմամբ:

Չինաստանի դիրքորոշման հետ համաձայն չեն Մալայզիան, Ֆիլիպինները, Թայվանը, Վիետնամը, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:

Չինաստանն իր հերթին ԱՄՆ-ին մեղադրում է սադրանքների մեջ՝ կոչ անելով չեզոք դիրք գրավել Հարավչինական ծովի հետ կապված վեճերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս