
Վթար Թաթուլ գյուղում. կա տուժած

Հունիսի 1-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Թաթուլ գյուղ ավտոճանապարհին դիզ. վառելիքով բեռնված «ԶԻԼ» մակնիշի ավտոբաք է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգտնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Թաթուլ գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԱՄ-ԷՍ-ԿԱ» ՍՊԸ-ին պատկանող 4տ. արտադրական նշանակության դիզ.վառելիքով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի 597OP61 պ/հ (վարորդ՝ Վ. Զ. ծնվ.1948թ.) ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Վ.Զարգարյանը տեղի ուժերով տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: