Բնական միջոցներ՝ այտուցների դեմ
Այտուցված ոտքերը ոչ միայն տգեղ են, այլև՝ անհարմարություն են պատճառում:
Այտուցների առաջացման պատճառները տարբեր կարող են լինել, սկսած երկար ժամանակ նստած մնալուց՝ մինչև անհարմար կոշիկներն ու երիկամների վատ աշխատանքը:
Takprosto կայքը խորհուրդ է տալիս մի քանի տնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել ոտքերի այտուցներից:
Կաղամբի սառը տերև
Կաղամբն օգնում է ազատվել ոտքերի այտուցվածությունից: Կաղամբի թերթիկը դրեք սառնարանը, ապա տեղադրեք այտուցված հատվածներին:
Ջուր
Եթե քիչ եք ջուր խմում, հատկապես՝ շոգ եղանակին, ապա մարմինն ավելորդ ջուր է կուտակում, որտեղից էլ ի հայտ են գալիս այտուցները: Որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեք:
Եփած բրինձ՝ սոդայով
Փոքր-ինչ խաշած բրինձը խառնեք սոդայով և դրեք այտուցված ոտքերին: Այտուցներն անմիջապես կանցնեն:
Նվենու լոգանքներ
Ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ նվենու յուղ և ոտքերն իջեցրեք մեջը: Նվենին խթանում է արյան շրջանառությունը, ու ոտքերն անմիջապես հանգստանում են:
Ծովի աղով լոգանքներ
Ծովի կամ հիմալայան աղով լոգանքները հրաշալի միջոց են այտուցների դեմ: Պարզապես ջրի մեջ ավելացրեք մի քանի ճաշի գդալ աղ և ոտքերն իջեցրեք ջրի մեջ:
Սննդակարգում մագնեզիումով հարուստ մթերքներ ներառեք
Եթե օրգանիզմում մագնեզիումի մակարդակը կարգավորված է, ապա այտուցներ չեն առաջանա: Խորհուրդ է տրվում մագնեզիումով հարուստ ուտեստներ ուտել՝ կանաչ բանջարեղեն, կակաո, ընկուզեղեն, հնդկաձավարի շիլաներ, վարսակի փաթիլներ, ձու:
Սառույց
Եթե ոտքերին սառույց քսեք, արյունատար անոթները կնեղանան, և կանցնի անհարմարությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: