Բաժիններ՝

«Խախտե´ք բոլոր ընդունված օրենքներն ու նորմերը, ստեղծե´ք նորը, ձերը, ուղարկե´ք բոլորին գրողի ծոցը, բայց արեք դա ճաշակով». Հակուկ Եղիազարյան

«Լոֆթ» Fashion ակումբի շրջանակներում տեղի ունեցավ նորաձևության գիտակ, fashion communication specialist Հակուկ Եղիազարյանի «Dress Code-ը՝ ոչ որպես պայման, այլ՝ մշակույթ» խորագրով սեմինարը, որի ընթացքում բանախոսը ներկայացրեց Dress Code-ի առավելությունները, անդրադարձավ ոճին և դրա կարևորությանը, ինչպես նաև՝
ճիշտ dress code-ի ընտրության առանձնահատկություններին:

Անդրադառնալով Dress Code-ի պատմական զարգացմանը՝ Հակուկ Եղիազարյանը կարճ անդրադարձ կատարեց՝ մասնավորապես ընդգծելով, որ սա հագուստի ձև է, որը պահանջվում է հատուկ միջոցառումների ժամանակ, կազմակերպություններում և հաստատություններում։ Ըստ բանախոսի՝ կազմակերպություններում հատուկ ուշադրություն են դարձնում հագուստի ձևին այն միջոցառումների ժամանակ, որոնք կապված են կարևորագույն որոշումներ ընդունելու հետ, օրինակ՝գործնական բանակցություններ, որոնց հաջողության վրա նաև կարող է ազդել աշխատակիցների տեսքը։ Հաճախ նաև կանոնակարգվում է գրասենյակներում աշխատողների հագուստի ոճը, և գոյություն ունի անընդունելի հագուստների ցանկ: Օրինակ՝ բաց կտրվածքով շրջազգեստը, սպորտային հագուստը, և այլն։ Մասնագետը նշեց, որ առավել խիստ կորպորատիվ Dress Code կարելի է հանդիպել բանկերում և ռեստորաններում։

Հակուկ Եղիազարյանն անդրադարձավ Dress Code-ի դրսևորումներին, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին ունի միայն իրեն հատուկ կանոնները:

Այսպիսով Dress Code-ի հիմնական դրսևորումներն են ՝

Կարդացեք նաև

Court dress-ը, որն արքունական զգեստն է, և որը թելադրվում է համապատասխան արքունիքի կողմից: Ըստ մասնագետի՝ Dress Code-ի այս տեսակը համարյա կիրառությունից դուրս է: Court dress-ն արդիական է, թերևս, միայն թագավորական ընտանիքներում՝ խիստ պաշտոնական ընդունելությունների կամ միջոցառումների ժամանակ: Հագուստի այս կանոնը ենթադրում է երկարափեշ, դեկոլտե բացվածքով զգեստ և սպիտակ ձեռնոցներ՝ կանանց համար, մուգ երանգներով կոստյում, ինչպես նաև թիթեռնիկ-փողկապ՝ տղամարդկանց համար:

fashion (2)

Formal (Full formal, Full dress, Formal attire)-ը կանանց համար պարահանդեսային շրջազգեստն է, տղամարդկանց համար՝ օրվա ընթացքում Morning dress՝ բաց գույնի ֆրակ կամ սպիտակ գույնի բաճկոնով և փողկապով կոստյում, իսկ երեկոյան՝ White tie՝ սև ֆրակ՝ սպիտակ թիթեռնիկ-փողկապով։

fashion (9)

Informal (Cocktail (old-style) or Business attire)-ը գործնական կոստյումներն են:

fashion (13)

fashion (3)

Smart casual (Business casual (old-style), Cocktail (new style), Executive Casual, Corporate Casual). կանանց համար՝ ջինսեր կամ կիսաշրջազգեստ՝ վերնաշապիկով, թույլատրելի է նորաոճ գոտի, բաճկոն կամ սվիտեր՝ կախված ընդհանուր ոճից, միջին բարձրության կրունկներով կոշիկներ, որոնք հագնում են գուլպաների կամ զուգագուլպաների հետ։ Թույլատրվում են զարդեր, ինչպես, օրինակ՝ ականջօղեր, սակայն դրանք, ինչպես և մնացած ամեն ինչը, պետք է ներդաշնակ լինեն կոստյումի հետ։ Տղամարդկանց համար՝ տաբատ, երբեմն՝ ջինս, շապիկներ, կարելի է կրել նաև առանց փողկապի, ազատ ու հարմար կոշիկներ, գոտին պարտադիր է։ Հնարավոր է նաև սպորտային բաճկոն։

fashion (4)

Business casual (Dressy, Resort Casual, Country Club, Casual chic, Semi-casual, Neat casual). կանանց համար՝ կարճ տաբատներ, երկար շորտեր կամ կտորից տաբատներ, տղամարդկանց համար՝ շապիկ, գոտի և ազատ ոճի կոշիկներ։

fashion (5)

Մասնագետը խորհուրդ տվեց հնարավորինս հրաժարվել փայլող զուգագուլպաներից, հատկապես, երբ դրանք համադրվում են ամառային բաց կոշիկների հետ, ի ցույց են դնում այն կրողի ոճային ոչ գրագետ լուծումը: Կանացի ներքնազգեստի թափանցիկ ամրակները, ըստ Հակուկ Եղիազարյանի, որոնք ցավալիորեն մեծ տարածում ունեն հայկական իրականության մեջ, ոչ միայն տհաճ են աչքի համար, այլև աղավաղում են կնոջ արտաքին տեսքը: Մասնագետը խորհուրդ է տալիս հագուստի համար ընտրել համապատասխան ներքնազգեստ:

fashion (10) fashion (8)

fashion (7)

Ըստ Հակուկ Եղիազարյանի՝ կանայք սեփական ոճը կերտելուց պետք է հնարավորինս խուսափեն կենդանական պրինտներով հագուստների ընտրությունից:

fashion (1)

Մարմնին կիպ և ընդգծող լասինաները պահանջում են խիստ բարեկազմ մարմին, հակառակ պարագայում՝ այն կրելու դեպքում կինը կարող է հատել հագուստի համադրության վուլգարության սահմանը:

fashion (12) fashion (6)

Մասնագետը խորհուրդ է տալիս իսպառ հրաժարվել ամառային ճտքավոր, կտորե երկարաճիտ կոշիկներից, որոնք ոչ միայն ծայրահեղ տգեղ են, այլև բացարձակ անտեղի ու անճաշակ՝ ցանկացած համադրության հետ:

fashion (15) fashion (11)

Անդրադառնալով տղամարդկանց ոճին, մասնագետը նկատեց մեծ տարածում գտած կոպիտ սխալը՝ տղամարդու գործնական վերնաշապիկի տակից անթույլատրելի են թափանցող ներքնազգեստները: Դրանք պետք է լինեն մինչև վիզը հասնող և ուսերը փակ մայկաների տեսքով:

fashion (16)

Եվ վերջապես, առավել ակնառու թերացումը, որն ակնհայտ է գրեթե ամենուր. Խոսքը հայ ուսանողների անտեղի շքեղ հագուստի ու դիմահարդարման կիրառության մասին է: Սա ոչ միայն անճաշակության դրսևորում է, այլև բացահայտ անգրագետ ոճային լուծում, են, որ, ցավալիորեն, ի դերև է հանում այն կրողի տեղի ու ժամանակի համատեղելիության անկարողությունը:

Անդրադառնալով հայկական նորաձևության տենդենցներին և նորաձևություն թելադրող անհատների ոճին, Հ. Եղիազարյանը լավատեսության առանձնապես մեծ հույսեր չի տեսնում: Այնտեղ առկա են անճաշակ համադրումները, անտեղի ու անգրագետ ոճային լուծումները՝ ինչպես՝ հագուստի ընտրության, այնպես էլ՝ դիմահարդարման տենդենցների առումով:

«Իրականում ոճային ընտրության հարցում խստորեն սահմանված արգելքներ չկան, եթե այն դուրս չի գալիս անգրագիտության, գեղեցկության և ճաշակի սահմաններից, հետևաբար՝ իմ խորհուրդը ձեզ՝ խախտե՛ք բոլոր ընդունված օրենքներն ու նորմերը, ստեղծե՛ք նորը, ձերը, ուղարկե՛ք բոլորին գրողի ծոցը, բայց միայն մի պայմանով. եթե դա անում եք ճաշակով և կրում եք ձեր նախընտրած հագուստը: Ինչ էլ այն լինի՝ կրեք դեմքի հպարտ արտահայտությամբ՝ դրա մեջ ձեզ զգալով հավատարիմ ինքներդ ձեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս