Բաժիններ՝

Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդին» արգելել է վաճառել Վիլյանին, Օսկարը կարող է հեռանալ

Իտալացին կողմնորոշվել է բրազիլացիների հարցում:

Վիլյանը կսկսի 2016-17 մրցաշրջանը «Չելսիի» կազմում: Անտոնիո Կոնտեն արգելք է դրել այլ ակումբների առաջարկությունները դիտարկելու վրա: Ըստ Daily Mail-ի, բրազիլացու ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»:

Միևնույն ժամանակ, Կոնտեն դեմ չի լինի Օսկարի հեռանալուն: Ըստ աղբյուրի տեղեկության, «Յուվենթուսը» դեմ չի լինի վերակենդանացնել 24-ամյա բրազիլացուն, ով ձախողեց նախորդ մրցաշրջանը:

Կոնտեն կգլխավորի «Չելսին» Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նա մարզում է Իտալիայի հավաքականը:

Կարդացեք նաև

Նախորդ մրցաշրջանում Վիլյանը խփել է 5 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս