«Մեր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի չինական շուկան բացվի մեր ձեռնարկությունների համար»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում հայտարարել է, թե Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի երկրների շահերի հաշվառմամբ:

Հիշեցնենք, որ այսօր Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների թվով չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները:

«Մենք քննարկեցինք Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները, այդ գործընկերությունը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բանակցային գործընթացը կսկսի մանդատի շրջանակներում, որը տրված է: Մենք այդ հարաբերությունները կառուցելու ենք նախեւառաջ մեր երկրների տնտեսավարող սուբյեկտների շահերի հաշվառմամբ»,- ասել է Տ. Սարգսյանը՝ հավելելով, թե պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ:

«Մեր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի չինական շուկան բացվի մեր ձեռնարկությունների համար»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս