Պանամական սկանդալային բացահայտումներից հետո Mossack Fonseca-ն փակում է գրասենյակները հարկային օազիսներում
Պանամական փաստաթղթերի արտահոսքից 8 շաբաթ անց աշխարհում օֆշորային խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է բրիտանական 3 հարկային օազիսներում իր գրասենյակներից:
«Ափսոսանքով հայտնում ենք, որ 20 տարվա աշխատանքից հետո ստիպված ենք Նյու Ջերսիում, Ջիբրալթարում ու Մեն կղզում»,- հայտնել է պանամական ընկերությունը:
Mossack Fonseca-ն այդ քայլի պատճառ է նշել «գրասենյակների ցանցի կոնսոլիդացիայի» ռազմավարությունը, հայտնում է korrespondent.net-ը:
Միևնույն ժամանակ, օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող ընկերությունը խոստանում է այսուհետ ևս լինել իր «բոլոր» հաճախորդների տրամադրության տակ:
Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը սկանդալի կենտրոնում հայտնվեց «պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո, որոնց մասին հայտնի դարձավ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) շնորհիվ:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը զբաղվել է 11 միլիոն փաստաթղթի ուսումնասիրությամբ, որոնք ստացվել էին պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից: Դրանք գերմանական Sueddeutsche Zeitung թերթին էր փոխանցել անհայտ աղբյուրը:
Հետաքննության արդյունքները հրապարակվել են միաժամանակ մի քանի առաջատար ԶԼՄ-ներում:
Փաստաթղթերում հիշատակվում են ևս 72 նախկին կամ գործող նախագահների անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն օֆշորային բիզնեսին: