Սպորտի և երիտասարդության նախարարությունում 30 մեքենաներից 14-ը կրճատվել են

ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունում նույնպես սկսել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ծախսերի օպտիմալացման հետ կապված հանձնարարականի իրականացման աշխատանքները: Այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց նախարար Գաբրիել Ղազարյանը, ըստ որի, դա «ճիշտ» ուղղություն է:

Նախարարը նշեց, որ իրենց նախարարությունում 30 մեքենաներից 14-ը կրճատվել են: Հարցին, թե հաստիքների կրճատում և՞ս սպասվում է նախարարությունում, Գ. Ղազարյանը պատասխանեց, որ՝ այո, սպասվում է, դա արդեն երկրորդ փուլը կլինի. «Եթե մենք գնում ենք օպտիմալացման ՀՀ-ում, բնականաբար, պետք է հասկանանք, որ բոլոր նախարարություններում, գերատեսչություննեում էլ կլինեն տարբեր հաստիքների կրճատումներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031