
Գուրգեն Արսենյանի որդին կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու պաշտպանների բողոքը: Պաշտպանական կողմը բողոքարկել էր Գուրգեն Արսենյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու մասին դատարանի որոշումը: 168.am-ի հետ զրույցում Արսենանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի այս որոշումը: Վերաքննիչ դատարանում բողոքը քննել է դատավոր Մհեր Արղամանյանը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը կալնավորվել է ապրիլի 17-ին Երևանու տեղի ունեցած միջադեպի գործով: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ նախնական քննության տվյալներով՝ գիշերային ակումբում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջև, որին հետագայում միացել են նաև նրանց ընկերները և հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ 2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գուրգեն Արսենյանը ձերբակալվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Մայիսի 14-ին նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանության հոդվածո, նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել էր: