
Դդումով, գազարով և ծաղկակաղամբով ապուր

Համեղ և խյուսանման այս ապուրը հրաշալի ճաշ է հատկապես ձմռան ամիսներին պատրաստելու համար: Ապուրի թե՛ համը, թե՛ բույրն ուղղակի հրաշալի են: Այս սննդարար ապուրը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն հետևյալ բաղադրիչները՝
- 1 ծաղկակաղամբ (միջին չափի)
- 4 գազար
- 200գ դդում
- 1 գլուխ սոխ
- Մի փոքր թթվասեր
- Ձիթայուղ
- Աղ և պղպեղ
- Փոքր փունջ մաղադանոս
- Արգանակ (եփած մսի ջուր, մսաջուր (բուլյոն))
Պատրաստման ժամանակը՝ 10-15րոպե:
Ծաղկակաղամբը, գազարներն ու դդումը կտրատեք փոքր քառակուսիներով: Մանր կտրատած սոխը տապակեք ձիթայուղի մեջ՝ որոշ ժամանակ: Ավելացրեք բանջարեղենները և արգանակը: Խառնուրդը եփեք ցածր կրակի վրա՝ մինչև բանջարեղենը փափկի, դրանք տեղավորեք բլենդերի մեջ և լավ հարեք: Ապա լավ հարած բանջարեղենը վերադարձրեք նույն կաթսայի մեջ, ավելացրեք թթվասերը, համեմեք:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը