UWC Dilijan College-ը դարձել է FIABCI Prix d’Excellence-ի մրցանակակիր

UWC Dilijan College-ը դարձել է համաշխարհային զարգացման նախագծերի «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր: Քոլեջը կառուցվել է RD Group ներդրումային-կառուցապատող հոլդինգի կողմից: «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի Public Infrastructure անվանակարգում UWC Dilijan College-ը դարձել է արծաթե մեդալակիր, եւ ԱՊՀ երկրներից առաջին նախագիծն է, որը միջազգային նման հեղինակավոր փորձագիտական հանրության կողմից այսպիսի բարձր գնահատականի է արժանացել: Մրցույթի հաղթողները հայտարարվել են երեկ, Պանամայի «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» արարողության ժամանակ:
«FIABCI World Prix d’Excellence Awards»-ի Ժյուրիի անդամները նախագծերը գնահատում են Public Infrastructure-ի մի քանի չափանիշներով՝ ճարտարապետություն, կառուցապատման նախագծի եւ շինարարության օբյեկտի կոնցեպցիայի մշակման որակ, էներգաարդյունավետության եւ էկոլոգիական լուծումների կիրառություն: Այդ անվանակարգում օբյեկտների գնահատման գլխավոր չափորոշիչներից մեկը տվյալ նախագծի ազդեցությունն է տեղական ենթակառուցվածքների եւ, առհասարակ, տարածաշրջանի զարգացման վրա:

UWC Dilijan College-ը տեղակայված է Հայաստանի լեռնային շրջանում, Դիլիջանի ազգային պարկի հարեւանությամբ, հետեւաբար համալիրի նախագծման եւ շինարարական աշխատանքների փուլում RD Group հոլդինգը հատուկ ուշադրություն է հատկացրել «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման ու շրջակա միջավայրին համալիրի «սահուն» ինտեգրացիային:

Որպես հարդարման նյութեր՝ օգտագործվել են հայկական բնական տուֆն ու տեղական քարը, իսկ հիմնական դպրոցի երեսապատման համար կիրառվել են էկո-տեխնոլոգիաներ՝ «կանաչ» պատեր եւ տանիք: Նախագծով նախատեսվել է ստեղծել, ընդհանուր առմամբ, 4750 քմ «կանաչ» տանիք եւ 1500 քմ «կանաչ» պատեր՝ տեղի բույսերի միջոցով:

UWC Dilijan College -ի շինարարությունը Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանի վերածնման կատալիզատոր դարձավ եւ հնարավորություն տվեց նոր ներդրումների՝ քաղաքային միջավայրի եւ ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով: Դպրոցը դարձավ քաղաքի զարգացման խարսխային նախագիծ, որը նպաստում է տեղի բնակչության ձեռնարկատիրական եւ սոցիալական ակտիվության աճին, ինչպես նաե քաղաքը հրապուրիչ է դարձնում նոր ներդրողների համար:

Կարդացեք նաև

RD Group հոլդինգի տնօերենների խորհրդի նախագահ, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյան. «Մենք հպարտանում ենք համաշխարհային FIABCI World Prix d’Excellence Awards մրցույթի կողմից UWC Dilijan College-ին տված նման բարձր գնահատականով:  Մարդկային հնարավորություններին ուղղված ներդրումներն այսօր առաջին պլանում են , երիտասարդ սերունդն, առավել քան երբեւէ, ճարտարապետների, կառուցապատողների ու քաղաքաշինարարների ուշադրության կենտրոնում է:   Ուսանողների ներդաշնակ զարգացման եւ կրթություն ստանալու համար ստեղծվում են հնարավորինս հարմարավետ միջավայրեր, կառուցվում են ամենաառաջադեմ շինությունները: Խնդրով առավել արդյունավետ  զբաղվում են նորարարական նախագծերը, ինչպիսին UWC Dilijan College-ն է, որը ձևավորում է կրթություն ստանալու եւ շրջակա միջավայրի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար նպաստավոր պայմաններ: Ավելի՜ն, միջազգային դպրոցի հայտնվելը Դիլիջանում շրջանի վերածնման , քաղաքային հարմարավետ միջավայրի ստեղծման, կյանքի որակի բարելավման եւ բնակիչներին՝ քաղաքը բարեփոխելու գործում ներգրավելու առաջին քայլը դարձավ»:

Գործընկեր-հիմնադիր, UWC Dilijan քոլեջի գործընկեր-հիմնադիրների խորհրդի նախագահ , գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը նկատում է. «Դեռեւս քոլեջի մասնաշենքի նախագծման փուլում էներգախնայող առաջադեմ տեխնոլոգիաների ու էկոլոգիական նյութերի օգտագործումը մեզ համար սկզբունքային էր: Կարեւոր է, որ կառուցված շենքերը ներդաշնակորեն հարմարվել են լանդշաֆտին, անվնաս են բնության համար եւ էսթետիկ են: Այս հարցում մեծ ավանդ ունեն նածագիծը մշակող ճարտարապետները՝ Tim FlynnArchitects-ի եւ RD Group-ի թիմից: Քոլեջն իր շուրջը ձևավորում է  մի ամբողջ էկոհամակարգ, նոր միտում է հաղորդում քաղաքաշինությանը եւ շնորհիվ իր ճարտարապետական կոնցեպցիայի՝ օգնում է ուսանողներին եւ տեղի բնակիչներին պատասխանատու լինել շրջակա միջավայրի համար: Մեզ շատ հաճելի է, որ մեր նախագիծը նման բարձր գնահատականի արժանացավ միջազգային այնպիսի հեղինակավոր մրցույթում, որպիսին է FIABCI World Prix d’Excellence Awards-ը»:

UWC Dilijan College-ը բարերար Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնեբենդի եւ նրանց գործընկերների համատեղ նախագիծն է: Դպրոցի ճարտարապետական կոնցեպցիան մշակել է բրիտանական Tim Flynn Architects գրասենյակը: Որպես նախագծի կառուցապատող հանդես է եկել միջազգային RD Group հոլդինգը:

2015 թվականը UWC Dilijan College-ի համար նշանավորվեց IGRA Green Roof Leadership Awards-ի մրցանակով՝ «Միտում թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և հաղթող ճանաչվեց International Property Awards –ի եվրոպական փուլում՝ «Public ServicesDevelopment»՚ անվանակարգում: Բացի այդ՝ UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է՝ արտոնագրված   BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով:

Տեսանյութեր

Լրահոս