Ահաբեկչություն Բաղդադում. սպանվել է ավելի քան 40 մարդ
Նվազագույնը 44 մարդ է սպանվել ու ավելի քան 90-ը վիրավորվել է Բաղդադում որոտացած երկու պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առաջին պայթուցիկ սարքը, որը գործի էր դրվել մահապարտի կողմից, որոտացել էր Բաղդադի հյուսիսում՝ ալ-Շաաբ շրջանում տեղակայված շուկայում: Դրան զոհ էր դարձել 38 մարդ:
Երկրորդ ռումբը, որը տեղադրված էր եղել ավտոմեքենայում, պայթել էր Բաղդադի հարավում, ինչի հետևանքով սպանվել էր 6 մարդ:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանությունն ու բժիշկները: Զոհերի թիվը կարող է ավելանալ:
Ալ-Շաաբում հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: