Բաժիններ՝

Թուրք խորհրդարանականները կարող են զրկվել անձեռնմխելիությունից. ԶԼՄ-ներ

Թուրքիայի խորհրդարանը սկսում է քննել քրեական հետապնդումից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքի նախագիծը, գրում է բրիտանական The Guardian-ը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավությամբ: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցոթյան նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ում կարծիքով, նախաձեռնության նպատակը ընդդիմությանը հարված հասցնելն է:

«Օրենքի նախագիծը բացասաբար կազդդի Թուրքիայի վրա, ու միանգամայն ակնհայտ է, որ խորհրդարանականներին քրեական անձեռնմխելիությունից զրկելու փորձn ուղղված է մեր դեմ»,- հայտարարել է Դեմիրթաշը՝ հավելելով, թե գոյություն ունի Թուրքիայում բռնության աճի լուրջ ռիսկ, քանի որ երկրում նման օրենքի ընդունմամբ ժողովրդավարության նկատմամբ հավատը կընկնի՝ հավասարվելով զրոյի:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է մայիսի 20-ին, հայտնում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս