Բաժիններ՝

Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:

Երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը՝ կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը,

Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031