
ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը. Վերշբոու

Լեննարտ Մերիի «Ձևավորելով նոր նորմ» միջազգային կոնֆերանսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման նախադրյալ է Մինսկի համաձայնագրերի իրականացումը:
«Հնարավոր է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության օրերն արդեն անցել են մեզ համար»,- հայտարարել է Վերշբոուն: