Բաժիններ՝

«Վախթանգ Միրումյանը տեղյակ չէ կամ իրեն դրել է անտեղյակի տեղ». Լյովա Խաչատրյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ազգային ժողովում ընդունվեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով քվեարկությանը ներկա չի եղել, չգիտի, թե ինչու այս անգամ էլ ընդդիմությունը չբոյկոտեց, ինչպես նախորդ անգամ, սակայն նա ճիշտ չի համարում «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելը:

«Թող վաճառեին, տույժի տակ ընկածն էլ բերեր՝ իր տույժերը մուծեր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Լ. Խաչատրյանը:

Նա նման տույժ-տուգանքի տակ ընկած ձեռներեցների շատ գիտի, որ տասնյակ հազար դրամի պատճառով աշխատատեղերը փակեցին, գնացին. «Միգուցե այս խմբի՞ն մենք ներեինք, տույժ ու տուգանքները ներեինք, որ փոքր ձեռներեցները չվերանային: Իսկ թե դա ի՞նչ է նշանակում, չեմ հասկանում»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե՝ թող ընդդիմությունը միասնական լիներ, բոյկոտեր, Լ. Խաչատրյանն ասաց, որ ընդդիմությունը միասնական է, բայց ուժը չի հերիքում:

Նրա խոսքով՝ այդ 1 միլիոնով հազարավոր ձեռներեցների կարելի էր փրկել. «Այդ գումարով գուցե հնարավոր լիներ մի քանի հազար փոքր ձեռներեցի ներել, զիջել, որոնք մի քանի աշխատատեղ ունեին, ընտանիք էին պահում»: Դիտարկմանն էլ, թե՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասում է՝ փոքր բիզնեսը չի փակվում հարկային բեռի պատճառով, Լ. Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ինքը տեղյակ չէ կամ իրեն դրել է անտեղյակի տեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս