Բաժիններ՝

Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը:

Նշվում է, որ Մխիթարյանին չի գոհացնում այն հանգամանքը, որ գերմանական ակումբը նրան առաջարկում է երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու:

Անգլիական պարբերականը հավելում է, որ ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել Լոնդոնի «Չելսի»-ն և ամռանը պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, Թուրինի «Յուվենթուս»-ը: Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել նաև «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով աշխատել է Մխիթարյանի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորելու տարիներին:

Կարդացեք նաև

Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ. հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս