Որքանո՞վ է պատրաստ Հայաստանի տնտեսությունը և սոցիալական պաշտպանվածությունը սահմանային նոր լարման
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ եթե սահմանային նոր սրում լինի, Հայաստանի տնտեսությունը և, մասնավորապես, Ձեր ոլորտը պատրա՞ստ է նոր ծախսերի: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ անցյալ տարվանից, երբ զորավարժություններն էին իրականացվում, համապատասխան աշխատանքներ են տարել նաև այդպիսի իրավիճակներին ավելի պատրաստ լինելու համար:
«Ներկայումս իրականացվող օրենսդրական իրավական աշխատանքները մեծամասամբ արդեն իսկ ինստիտուցիոնալացնում են համակարգերը նմանատիպ իրավիճակներում, որպեսզի ադեկվատ գործեն: Կարծում եմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտը ներկայումս համապատասխան երաշխիքների համար աշխատանքն ապահովում է, բայց, բնականաբար, կան խնդիրներ, որոնք ներկայումս լուծման փուլում են գտնվում, որպեսզի ավելի լիարժեք ու ամբողջական լինի»,- նշեց նախարարը: