Բաժիններ՝

««Բարսելոնան» ցանկանում է, որպեսզի «Ռեալը» երբեք ոչինչ չհաղթի». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կողմից մի քանի տիտղոսներ նվաճելու հնարավորության մասին:

«Ակնհայտ է, որ մարդիկ «Բարսելոնայում» կցանկանային, որպեսզի «Ռեալը» ոչինչ երբեք չհաղթի: Իսկ նրանք էլ նույնը մեզ են ցանկանում:

«Ռեալը» նորից կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ մենք պետք է մտածենք մեր գործերի մասին: Վատ չէր լինի հաղթել առաջնությունը և Իսպանիայի գավաթը, բայց դա անելն այդքան էլ հեշտ չէ:

Մենք մրցակցում ենք «Ռեալի», «Ատլետիկոյի», «Սևիլիայի» և «Վիլյառեալի» հետ: Դրանք լուրջ ակումբներ են, և մենք պետք է հաճույք ստանանք դրանից»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում As-ը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից 1 տուր առաջ «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը` առաջ անցնելով «Ռեալից» 1 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս