Բաժիններ՝

«Լեռնային Ղարաբաղի գյուղը կանչում է դեպի իրեն». The New York Times-ի անդրադարձը

The New York Times թերթը հրապարակել է հայ լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի լուսանկարները, որտեղ պատկերված է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղը:

Հոդվածագիր Ջեյմս Էսթրինը գրում է, որ լուսանկարչուհին, որտեղ էլ նա գտնվի, Skype-ով մշտապես կապ է հաստատում իր նախնիների՝ լեռների վրա ծվարած գյուղում ապրող տատիկի հետ:

Նրանք խոսում են ամեն ինչի մասին՝ սկսած, թե քանի լիտր կաթ է տալիս կովն օրական՝ մինչև իրենց ընտանիքի անդամների պատմությունները, ովքեր ապրել են այդ նույն գյուղում դարեր առաջ:

«Եթե դուք գնաք այնտեղ, դուք կիմանաք՝ ով եմ ես և ինչու եմ ես այսպիսին»,- ասել է 34-ամյա լուսանկարչուհին՝ հավելելով, թե դա գեղեցիկ հանգստավայր չէ, այլ 40 ընտանիք ունեցող փոքրիկ գյուղ՝ միմյանց կպած հին տներով:

«Եկեղեցին այրվել է ու երբևէ չի վերականգնվել: Բայց ես ինձ նմանեցնում եմ այդ վայրին»,- խոստովանել է նկարչուհին:

Խծաբերդի բնակիչներն էթնիկ հայեր են, ինչպես և Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասը, գրում է հոդվածագիրը՝ ներկայացնելով 1988-ից հետո ԼՂ պատմությունը: Նշվում է, որ ավելի քան 20 հազար մարդ է սպանվել և մոտավորապես 1 միլիոն մարդ է տեղահանվել իրենց բնակավայրերից մինչ կրակի դադարեցումը 1994թ.:

Պարբերականը հիշեցնում է ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական պատերազմի սրացման մասին:

Նշվում է, որ Անահիտ Հայրապետյանը ծնվել է Խծաբերդի մոտակայքում, սակայն մեծացել է Աբովյանում: Նա իր ամառային արձակուրդներն անցկացրել է տատիկի տանը՝ լսելով նրա պատմությունները:

Նա գյուղում է եղել 1988 թվականի պատերազմի ժամանակ: Շատ տներ ավերվեցին, և Խծաբերդից յոթ երիտասարդ սպանվեց: Գյուղացիները վշտի մեջ էին: «Հինգ տարի շարունակ ոչ ոք երաժշտություն չէր նվագում, անգամ՝ հարսանիքի ժամանակ: Ամեն շաբաթ ողջ գյուղը գնում էր գերեզման, և ամենը, որ հնարավոր էր լսել, կանանց լացն էր»,- հիշում է նկարչուհին:

Նա սկսել է լուսանկարչությամբ զբաղվել՝ լուսանկարելով Խծաբերդն ու շրջակա գյուղերը: Նշվում է, որ, չնայած նա գիտի գրեթե ամեն ինչ հերոսների մասին, սակայն ժամանակ առ ժամանակ լուսանկարելը նրա համար դժվար է լինում:

«Շատ մեծ ցավ ու կորուստ կա ամեն ընտանիքի պատմության մեջ»,- ասում է նա: Տասնամյակ անց էլ նա դեռ լուսանկարում ու պատմություններ է հավաքում այնտեղից:
Նա իր ժամանակը կիսում է Երևանի և Ֆրանկֆուրտի միջև, որտեղ աշխատում է նրա ամուսինը: Նրա երեք երեխաներն իր հետ են, ուր էլ որ նա գնա:
Լուսանկարչուհու խոսքով՝ եթե ինքն ընտրություն ունենար, կապրեր Խծաբերդում, որտեղ գիտի յուրաքանչյուրի անունն ու պատմությունները, որոնք հաճախ ձգվում են յոթ սերունդ:

u0-neu-d1-36bf7a63d4756b71c93f9b01de150a26^pimgpsh_fullsize_distr

09-lens-anahit-embed2-blog480

09-lens-anahit-embed-blog480

09-lens-anahit-slide-CCR8-superJumbo

09-lens-anahit-slide-W7BA-superJumbo  Untitled-1 copy

Untitled-1

u0-neu-d4-613c5db448916e769d8ad47b71a47224^pimgpsh_fullsize_distr

u0-neu-d3-6aaaa2906f59ff7a6563182977fd1133^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս