Բաժիններ՝

ԿԲ ղեկավար անձնակազմի վարձատրության ընդհանուր գումարն ավելացել է

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի (այդ թվում խորհրդի անդամների) ընդհանուր վարձատրությունը 2015 թվականին կազմել է 273,3 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2015 թվականի տարեկան հաշվետվությունից։ 2014 թվականի համեմատ վարձատրության ընդհանուր չափն ավելացել է 7 մլն դրամով։

2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ղեկավար անձնակազմի անդամ ներին տրամադրված վարկերի մնացորդը կազմել է 127,030 հազար ՀՀ դրամ (2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 145,334 հազար ՀՀ դրամ):  2015 թ. ավարտված ֆինանսական տարվա ընթացքում ղեկավար անձնակազմի անդամներին տրամադրված և նրանց կողմից մարված վարկերի ընդհանուր գումարը կազմել է համապատասխանաբար 6,624 հազար ՀՀ դրամ և 24,928 հազար ՀՀ դրամ (2014 թ.՝ 129,940 հազար ՀՀ դրամ և 48,430 հազար ՀՀ դրամ):

2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ղեկավար անձնակազմի անդամ ների կողմից Բանկում տեղաբաշխված ավանդների մնացորդը կազմել է 71,636 հազար ՀՀ դրամ (2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 56,908 հազար ՀՀ դրամ): 2015 թ. ավարտված ֆինանսական տարվա ընթացքում ղեկավար անձնակազմի անդամների կողմից տեղաբաշխված և մարված ավանդների ընդհանուր գումարը կազմել է համապատասխանաբար 79,109 հազար ՀՀ դրամ և 64,381 հազար ՀՀ դրամ (2014 թ.՝ 55,704 հազար ՀՀ դրամ և 105,704 հազար ՀՀ դրամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս