
«Ես դեռ ողջ եմ, և մենք դեռ փամփուշտներ ունենք». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» դեմ անցկացրած առաջին կիսաեզրափակչից հետո (0:1) թիմը չի կորցրել եզրափակիչ դուրս գալու շանսերը:
«Ես դեռ ողջ եմ: Կա դեռ պատասխան խաղը, և մենք փամփուշտներ ունենք:
Դուք չեք կարող պատկերացնել, թե ես ինչքան երջանիկ եմ, էներգիայով լի և ինչ անհամբերությամբ եմ սպասում մոտակա օրերին: Ես չափազանց մոտիվացված եմ:
Մենք կարող ենք ամեն ինչ փոխել և ապացուցել ենք դա այլ իրավիճակներում»,- հայտարարել է Գվարդիոլան:
«Բավարիա» – «Ատլետիկո» խաղը տեղի կունենա մայիսի 3-ին, Մյունխենում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը